4․046․161 դրամ՝ Հզոր միտք ՀԿ-ին․ Հուլիսի շահառուն SIA Հայաստան ծրագիրն է![]() 10 հուլիսի 2024 - 18:41 AMT PanARMENIAN.Net - 4․046․161դրամ IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարին «Մի դրամի ուժի» հունիսի ծրագրի շրջանակում։ «Հորիզոն» ճամբարին փոխանցվել է 2.046.161 դրամ, իսկ մնացած 2,000,000 դրամը idcoin-ի տեսքով փոխանցվել է «Հզոր Մտքի» շահառու 75 երեխաների ծնողներին և ջոկատավարներին։ «Մենք լիահույս ենք, որ այսպիսով աջակցում ենք ոչ միայն ճամբարի ընթացքում լրացուցիչ գիտելիքների ձեռքբերմանը, այլև հնարավորություն ենք տալիս idcoin-ներով ձեռք բերել անհրաժեշտ գրականություն հետագա զարգացման համար», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն Impact Hub Armenia-ն է՝ Social Impact Award ծրագրով, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտել սոցիալական ձեռնարկատիրության աշխարհը և կատարել առաջին քայլերն այդ ոլորտում։ «Մի դրամի ուժն» այս ամիս աջակցում է մի շատ կարևոր ու նախադրյալներ ստեղծող ծրագրի, որի արդյունքում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից և Երևանից մի քանի տասնյակ երիտասարդներ ոչ միայն սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կարևոր գիտելիքներ և հմտություններ ձեռք կբերեն, այլ նաև կստանան նշանակալի աջակցություն՝ դրանք զարգացնելու և կյանքի կոչելու համար։ Մեր երիտասարդության ապագային ուղղված ցանկացած նախաձեռնություն միայն ոգևորում է մեզ, հատկապես երբ այն միտված է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացմանը», - նշել է Վարդևանյանը։ «Սոցիալական ձեռնարկատիրությունը սոցիալական խնդիրներ լուծելու կայուն մեխանիզմ է, իսկ երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռնարկատիրության մեջ` երաշխիքը ոլորտում նորարարության ապահովման։ Ուրախ ենք տեսնել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Հայաստանում կարևորվում է սոցիալական ձեռներեցության ոլորտը», - նշել է Impact Hub Armenia-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Կատարեք Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն «Մի դրամի ուժին»։ Իդրամ QR-ով կարելի վճարել արդեն ավելի քան 21․500 վաճառակետերում: Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |