17-ամյա Տիգրան Թադեւոսյանն իր կյանքով է վճարել «Օդնոկլասնիկի»-ում անմիտ արտահայտության համար

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության մամլո ծառայության տվյալներով, ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժանմունք ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխուղեղի վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել 1991 թվականին ծնված Տիգրան Թադեւոսյանը: Նա մեկնած օպերատիվ խմբին հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Պ. Սեւակի փողոցում վայր ընկնելու եւ գլխով մայթեզրին հարվածելու հետեւանքով: Նույնը հաստատել էր նաեւ վերջինիս մայրը` 1960 թ. ծնված Ջավահիր Ս.-ն:



Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:



Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` ապրիլի 27-ին պարզվել է, որ Տ. Թադեւոսյանը նշված վնասվածքն ստացել է ս/թ ապրիլի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Պ. Սեւակի փողոցի թիվ 13 շենքի դիմաց 1990 թ. ծնված Սամվել Ս.-ի հետ վիճաբանելիս:



Տ. Թադեւոսյանը ստացած վնասվածքից ապրիլի 26-ին` ժամը 18.00-ին, հիվանդանոցում մահացել է:



Ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում` մայիսի 9-ին, ժամը 13.30-ին, մեղայականով ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել Սամվել Ս.-ն եւ հայտնել, որ Տ. Թադեւոսյանի հետ վիճաբանության մասնակիցներից մեկը եղել է ինքը: Սամվել Ս.-ն ձերբակալված է:



Հարազատների խոսքով, Տիգրան Թադեւոսյանը «Օդնոկլասնիկի.ռու» կայքում շփվում էր Լիդա անունով աղջկա հետ, որին վիրավորել էր կոպիտ արտահայտությամբ: Լիդան Սամվելին եւ նրա ընկերներին խնդրել է պաշտպանել իրեն, նրանք էլ ծեծի են ենթարկել Տիգրան Թադեւոսյանին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---