Նաիրիտի գլխավոր տնօրենի խոսքով, պայթյունի հասցրած վնասը մեծ չէ15 մայիսի 2009 - 19:04 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ղեկավարության համար տեղի ունեցած պայթյունը անսպասելի էր, քանի որ վերջին մոնիթորինգի արդյունքները դրական էին: «Նաիրիտ գործարանի» զննման եւ մոնիտորինգի հետ կապված բոլոր աշխատանքները իրականացվել էին ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային նորմերի համաձայն եւ օրենքով սահմանված ժամկետներում»,- այսօր հայտնել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ ձեռնարկության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը:Նրա խոսքով, գործարանում ապահովագրության համակարգը դեռեւս չի գործում եւ ողջ վնասը հատուցվելու է գործարանի սեփական միջոցներից եւ բաժնետերերի մասնակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է պայթյունի արդյունքում զոհվածների ընտանիքների եւ հարազատների վնասի հատուցմանը, ապա, գլխավոր տնօրենի խոսքով, այդ վնասը հատուցում չունի: «Մենք ջանում ենք հնարավորինս օժանդակություն ցուցաբերել պայթյունից զոհվածների ընտանիքներին»,- ասել է նա: Մելքոնյանն ավելացրել է, որ վնասված հատվածի դեմոնտաժը կսկսվի 4-5 օր անց, եւ միայն դրանից հետո կարելի է խոսել պայթյունի արդյունքում հասցված վնասի մասին, որը, գլխավոր տնօրենի գնահատամամբ, մեծ չէ: Նրա խոսքով, վերջին տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել գործարանի գործունեության անվտանգությունն ապահովելու համար: «Մենք բոլորովին չէինք պատրաստվում հրավիրել ձեզ (լրագրողներին) եւ նման տեսարան ներկայացնել»,- ասել է նա: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |