Բազմազանությունը պետք է ուղղվի ժողովրդների զարգացմանը15 մայիսի 2009 - 19:45 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է «Անվտանգություն եւ համագործակցություն Կովկասյան տարածաշրջանում եւ նրա շուրջը». միջազգային համաժողովը, որին մասնակցում են շուրջ 32 երկրների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ` Եվրամիությունից, ԵԱՀԿ-ից, ՀԱՊԿ-ից: Համաժողովին կմասնակցեն նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Քննարկվում են Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները ժամանակակից եվրոպական անվտանգության համատեքստում, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, էներգետիկ եւ տրանսպորտային ուղիների` որպես տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության գործոն, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, թմրաբիզնեսի եւ զենքի ապօրինի վաճառքի, թրաֆիքինգի դեմ պայքարի գործում տարածաշրջանային համագործակցության զարգացման, տարածաշրջանում տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրները: Համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա վստահություն է հայտնել, որ համաժողովն իր ներդումը կունենա տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության կայացման գործում, պլատֆորմ հանդիսանալով ազատ եւ համարձակ կարծիքների համար: Ողջույնի խոսքով է հանդես եկել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` նշելով, որ տարածաշրջանում դեռեւս ակտուալ է մնում հանդուրժողոկանության խնդիրը եւ ընդգծել է, որ մշակութային, լեզվային ու պատմական տարբերությունները պետք է ոչ թե հակամարտության աղբյուր հանդիսանան, այլ ուղղվեն ժողովրդների զարգացմանը: Որպես հանդուրժողականության օրինակ Արթուր Բաղդասարյանը նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաեւ ընդգծել է ՀՀ կառուցողական դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Համաժողովի առաջին օրը հնչած ելույթում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է անվատնգության ապահովման միասնական մոտեցումների մշակման եւ մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |