Ucom-ն ու «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում![]() 17 սեպտեմբերի 2024 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Այս անգամ Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության թիրախում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրն է։ 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրի վարչական շենքի տանիքին՝ խրախուսելու սահմանամերձ գոտիներում բնապահպանական և տնտեսական առումներով կայուն ապրելակերպը։ Արևային կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ապահովելու վարչական շենքի և բնակավայրի արտաքին՝ ճանապարհային լուսավորության ծախսերը՝ հնարավորություն տալով էապես կրճատել համայնքային ծախսերը։ Սահմանամերձ նման բնակավայրերում կան բազմաթիվ համայնքային խնդիրներ, որոնց համար միշտ չէ, որ բավարար միջոցներ են հատկացվում: Այս ծրագրով Ucom-ն ու «Արևորդի» ՀԿ-ն սատարում են այդ խնդիրների լուծմանը։ «Մենք շարունակում ենք մարզերում կայուն էներգիան հասանելի դարձնելու մեր առաքելությունը, և անչափ ուրախ ենք ընդլայնել մեր գործունեությունը Սյունիքի մարզում: Սահմանամերձ գոտիներն էլ ավելի խոցելի կարգավիճակում են, և մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը զգալիորեն կբարելավի Ճակատենի բնակիչների կյանքը՝ կօգնի գումար խնայել և բարելավել բնակավայրի կենսապայմանները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Այս ծրագիրը մեզ համար ոչ միայն հնարավորություն է՝ աջակցելու սահմանամերձ բնակավայրերին, այլև կարևոր քայլ է վերականգնվող էներգիայի և կայուն ապրելակերպի տարածման գործում: Արևային էներգիայի օգտագործումը նման բնակավայրերում մեծ նշանակություն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական առումներով: Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի կայուն զարգացման նոր չափանիշների ստեղծմանը՝ նպաստելով համայնքների ինքնաբավությանը և կենսապայմանների բարելավմանը», - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը: «Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության կողմից իրականացված այս նախաձեռնությունը բավականին էֆֆեկտիվ է: Ճակատեն սահմանամերձ բնակավայրում տեղադրվել է 10 կիլովատանոց արևային ֆոտովոլտային կայան, որը կծառայի Ճակատեն գյուղի բնակիչներին։ Գեներացված էներգիայի արդյունքում խնայված միջոցները կուղղվեն Ճակատեն գյուղի և այլ բնակավայրերի ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն նախաձեռնությունը իրականացնողներին, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի», - նշել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը: Արևային կայանների տեղադրման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի: Արևային կայանների կիրառումը՝ որպես այլընտրանքային կայուն էներգիայի աղբյուր, այդքան էլ տարածված չէ սահմանամերձ բնակավայրերում, և ծրագիրը կլինի օրինակելի՝ հետագայում բնակավայրում տնտեսվարողների և բնակիչների արևային էներգիայի օգտագործմանն անցնելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |