IDBank-ը 10,000,000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ հեռուստամարաթոնին

IDBank-ը 10,000,000 դրամ է նվիրաբերել «Քեզ համար, Հայաստան» 27-րդ հեռուստամարաթոնին

PanARMENIAN.Net - IDBank-ը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա թվով 27-րդ հեռուստամարաթոնին՝ նվիրաբերելով 10,000,000 դրամ։ Հեռուստամարաթոնի նախանշած ծրագրերը շատ կարևոր ու հրատապ են մեր երկրի համար և լիովին համահունչ են IDBank-ի կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության հետ։

«Քեզ համար, Հայաստան» խորագրով հեռուստամարաթոն 2024-ի դրամական միջոցներն ուղղվելու են սահմանային համայնքների ջրային խնդիրների լուծմանը, արցախահայերի սոցիալ-մշակութային կարիքների թեթևացմանը, ինչպես նաև պատերազմի հաշմանդամների և արցախցի գորգագործների ընտանիքների համար Բալահովիտում և Գյումրիում բնակելի ավանների ստեղծմանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---