Հայաստանում կայանալիք առաջնությանն արդեն ժամանել են բռնցքամարտի երկու հավաքականներ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստան է ժամանել Ղազախստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, որը մայիսի 23-30-ը Երեւանում կմասնակցի աշխարհի պատանիների առաջնությանը: Ղազախստանի հավաքականը, բաղկացած 30 հոգուց, արդեն երկրորդ թիմն է, որ ժամանել է Երեւան: Առաջինը մայիսի 17-ին Երեւան ժամանեց Իռլանդիայի 10-հոգանոց թիմը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:



Ըստ Ղազախստանի հավաքկանի գլխավոր մարզիչ Բեյբուտ Եսժանովի, ղազախ բռնցքամարտիկները լի են հաղթելու վճռականությամբ:



«Ընթացիկ տարվա փետրվարին մենք արդեն հյուրընկալվել ենք Երեւանում, տեսել ենք հայ հավաքականի հնարավորությունները եւ գիտակցում ենք, որ մեզ ծանր մենամարտեր են սպասում, սակայն մեր տղաները լի են վճռականությամբ եւ տրամադրված են միայն հաղթանակի»,-նշել է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ղազախստանի պատանիների հավաքականը այն քիչ թիմերից մեկն է, որը կմասնակցի բոլոր 13 քաշային կարգերին: Ղազախները բնկավելու եւ մարզվելու են Երեւանի օլիմպիական ռեզերվի պետական քոլեջում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---