ՀՀ Բողոքարկման դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ կայացրած որոշումը

PanARMENIAN.Net - Հայաստանի բողոքարկման դատարանը անփոփոխ է թողել ՀՀ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ Երեւանի Կենտրոնի ու Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը:



Մարտի 23-ին Երեւանի Կենտրոնի ու Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանը ՀՀ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1 մասով («Բռնության գործադրում իշխանության ներկայացուցչի դեմ»): Գագիկ Ջհանգիրյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, իսկ պատիժը կրելու սկիզբը համարվում է 2008թ. փետրվարի 23-ին:



Գագիկ Ջհանգիրյանը սատարեց ընդդիմությանը 2008թ. փետրվար-մարտին տեղի ունեցած հետընտրական ակցիաների ժամանակ եւ մեղադրեց իշխանությունների ներկայացուցիչներին ընտրությունները կեղծելու մեջ: 2008թ. փետրվարի 23-ին նա ձերբակալվեց իրավապահ մարմինների կողմից: Նույն օրն ըստ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի Ջհանգիրյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Նրան մեղադրանք է ներկայացվել ՔՕ 316 հոդվածով («Բռնության գործադրում իշխանության ներկայացուցչի դեմ») եւ 235 հոդվածով («զենքի ապօրինի պահում»): Ավելի ուշ հանվեց 235 հոդվածով ներկայացված մեղադրանքը եւ մեղադրանք ներկայացվեց 300 հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության ուզուրպացիա):
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---