ԼՂ–ից ավելի քան 5500 բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել

ԼՂ–ից ավելի քան  5500 բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիություն է ստացել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 5500 անձ ՀՀ քաղաքացիություն է ստացել։ Այս մասին հայտնել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Դեկտեմբերի 25-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիության դիմում ներկայացրել է 6724 անձ, որից 5510-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիություն»,- հայտնել են ՄՔԾ-ից։

Այսպիսով, մեկ ամսում մոտ 1100-ով ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը։

Ներկայացված վիճակագրության մեջ անչափահասները ներառված չեն։ Երբ ծնողները քաղաքացիություն են ստանում, նրանք օրենքի ուժով այդ քաղաքացիությունը ձեռք են բերում զուտ անձնագրավորման ճանապարհով։ Մինչև 18 տարեկան անձանց դեպքում հավելյալ գործընթացներ անցնելու կարիք չկա։

Նոյեմբերի 28-ի տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 6338 արցախցի, ՀՀ քաղաքացիություն ստացել՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4394 անձ։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115,365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանց մեծ մասը հաստատվել է Կոտայքի մարզում (20331 մարդ), որին հաջորդում են Արարատի (14 743) և Արմավիրի մարզերը (10 416):

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---