Հաստատվել եւ տպագրության է ուղարկվել քվեաթերթիկի օրինակը

PanARMENIAN.Net - Այսօր կայացած արտահերթ նիստին Հայաստանի ԿԸՀ միաձայն հաստատել է 2009-ի մայիսի 31-ին կայանալիք Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունների քվեաթերթիկի օրինակը: Հայաստանի ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հաղորդել է, որ արդեն վաղը` մայիսի 22-ին, Տիգրան Մեծ տպագրատանը կպատրաստվի քվեաթերթիկի նմուշը, որն առավոտյան 10:00 պետք է անցագրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից, որից հետո տպագրատունը ձեռնամուխ կլինի ողջ տպաքանակի տպագրությանը:



Գարեգին Ազարյանը նաեւ հաղորդել է, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցված է 771 522 ընտրող, բայց տպագրվելու է մոտ 790 000 քվեաթերթիկ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---