ՄԻՊ–ը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանվածությունը բանակում![]() 28 հունվարի 2025 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել, որտեղ շնորհավորել է բոլոր զինծառայողներին և կարևորել մարդու իրավունքների պաշտպանվածությունն ու իրավունքի գերակայությունը զինված ուժերում։ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը։ Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։ Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իմ ուշադրության կենտրոնում է», – նշել է Մանասյանը։ ՄԻՊ-ը նաև անդրադարձել է իր իրականացրած աշխատանքներին՝ շեշտելով զորամասեր և զինվորական հաստատություններ իրականացվող պարբերական այցերի կարևորությունը, որոնց ընթացքում հանդիպում է զինծառայողներին, ծանոթանում նրանց մտահոգություններին և բարձրացնում դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ։ «Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ», – ասել է Մանասյանը։ Ամփոփելով՝ ՄԻՊ-ը զինծառայողներին մաղթել է անվտանգ ծառայություն, իսկ երկրին՝ խաղաղություն և բարօրություն։ Հունվարի 28-ին նշվում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |