Հայաստանում գյուղատնտեսության ոլորտն առավել վտանգվածն է

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսությունը, այս ոլորտի առանձնահատկություններից ելնելով, Հայաստանում ամենից վտանգված բնագավառն է, լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Վտանգավոր ոլորտներն իսկապես միշտ ֆինանսավորել են բարձր տոկոսադրույքով, դրան գումարվել է նաեւ տնտեսական ճգնաժամը»,- ասել է նա:



Մինասյանի խոսքերով, գյուղատնտեսության վարկավորումը բարձր տոկոսադրույքով, մասնավորապես, վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսավորումն այս ոլորտի զարգացման համար բարենպաստ պայմաններ չի ստեղծի: Նա նշեց, որ այս տեսանկյունից հնարավոր են որոշակի խնդիրներ` կապված վերամշակվող արդյունաբերության ձեռնարկությունների համար դրամական միջոցներ ձեռք բերելու հետ գյուղատնտեսական արտադրանք գնելու համար:



Ինչ վերաբերում է հարկային վճարումներին, ապա մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, մանր ֆերմերային ձեռնարկությունները չեն գտնվում հարկերի ծանր բեռան տակ, իսկ ինչ վերաբերում է վերամշակվող արդյունաբերության ձեռնարկություններին, այստեղ հնարավոր են որոշակի միջոցառումներ` ուղղված նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: «Մասնավորապես, կառավարության հակաճգնաժամային քաղաքականության շրջանակներում կառավարությունը տրամադրում է երաշխիքներ, ֆինանսավորում կամ բաժնետեր է դառնում: Այնպես որ, կառավարության ուշադրության կենտրոնում գտնվում է նաեւ գյուղատնտեսությունը»,- ավելացրել է Մինասյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---