Ոստիկանությունը կկարողանա մի շարք մարմիններից պահանջել և ստանալ տեսագրություններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել

Ոստիկանությունը կկարողանա մի շարք մարմիններից պահանջել և ստանալ տեսագրություններ. ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հնարավորություն կունենա մի շարք մարմիններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, հասանելիություն ունենալու դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։

«Ոստիկանության մասին և հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Հայկ Սարգսյանը։

Պատգամավորը նշել է, որ նախաձեռնության համար հիմք են հանդիսացել ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները և մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը: Վերոնշյալից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու, դրանք կանխարգելելու նախականխելու, կանխելու, հայտնաբերելու և բացահայտելու համար:

Սարգսյանն ասել է, որ կառավարությունը ներկայացրել է մի խումբ առաջարկներ, որոնք իր համար ընդունելի են և մինչև երկրորդ ընթերցում դրանք ամբողջությամբ կներառվեն օրենսդրական փաթեթում:

Պատգամավորը շեշտել է, որ նախաձեռնությունը չի տարածվում մասնավոր հատվածի վրա՝ ընդգծելով, որ հասանելիությունը վերաբերելու է միայն պետական մարմիններին ու ՏԻՄ կառույցներին։

ՆԳՆ-ն ավելի վաղ շրջանառության մեջ էր դրել օրինագիծ, որով նախատեսվում էր 50 քմ-ից մեծ առևտրային և հասարակական նշանակության օբյեկտներում տեսախցիկներ տեղադրել ու ոստիկանությանը տրամադրել դրանց տեսագրությունները՝ 24/7 ռեժիմով։ Նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն հանրային դժգոհությունների պատճառով այն ժամանակավորապես կասեցվել է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---