Համբարձում Տոնոյանը ոսկե մեդալ է նվաճել Օրենբուրգում ձյուդոյի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթները միջազգային մրցաշարում, որն ընթանում էր Օրենբուրգում (Ռուսաստան) մայիսի 17-20-ին: Յոթ հայ ձյուդոյիստներից հաջող ելույթ է ունեցել միայն Համբարձում Տոնոյանը (ք/կ 66 կգ): Հաղթանակ տանելով իր բոլոր հակառակորդների հանդեպ` Տոնոյանը նվաճել է ոսկե մեդալ: Իսկ հինգերորդ մրցանակային տեղին արժանացել է Հակոբ Առաքելյանը (ք/կ 90 կգ):

Թիմային ստուգարքում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել, զիջելով միայն Ռուսաստանին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---