Ողջ աշխարհի հայերը պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ ընդհանուր ծրագիր մշակեն

PanARMENIAN.Net - Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության հարցը հարկավոր է դիտարկել գիտական տեսակետից, եւ ողջ աշխարհի հայերը պետք է այդ հարցի վերաբերյալ ընդհանուր ծրագիր մշակեն: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի հայերի Միության (ՌՀՄ) եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) նախագահ Արա Աբրահամյանը: «Ցավոք, այսօր հստակ ներկայացված չէ, թե Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ինչպիսի հնարավոր լուծումներ է առաջարկում հայկական սփյուռքը»»- նշել է Արա Աբրահամյանը: Նա նաեւ հաղորդել է, որ վերջերս մի խումբ փաստաբան-միջազգայնականներ հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը Մարդու իրավունքների միջազգային դատարան ներկայացնելու առաջարկով: «Նման խնդրանքով մենք դիմեցինք Հայաստանի նախագահին: Բայց մեզ պատասխանեցին, որ այժմ ամենաբարենպաստ ժամանակը չէ այդպիսի գործի համար»,- հաղորդել է նա:



Արա Աբրահամյանի խոսքով, ՌՀՄ եւ ՀՀԿ ողջունում են Երեւանի ու Անկարայի միջեւ երկխոսությունը: «Մենք գտնում ենք, որ այդ գորշընթացը պետք է շարունակվի: Իհարկե, մենք բացասաբար ենք վերաբերվում նրան, որ Հայոց ցեղասպանության հարցը կապվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ: Մենք հասկանում ենք, որ Հայոց ցեղասպանության հարցը երբեք չի կարող սակարկության առարկա դառնալ»,- հայտնել է ՌՀՄ նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---