Աբել Աղանբեգյան. Գլոբալ ճգնաժամը կտեւի 3-3,5 տարի

PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է Հայաստանի ճգնաժամի վրա համաշխարհային ճգնաժամի ազդեցության հեռանկարներին նվիրված համաժողովը, որի կազմակերպիչն է Policy Forum Armenia-ն



Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ Կենտրոնական բանկի նախկին տեղակալ Սերգեյ Ալեքսաշենկոն, Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահի փոխտեղակալ Ֆաթիհ Օզաթայը, Հունգարիայի ֆինանսների նախկին նախարար Լայոշ Բոկրոշը եւ այլ տնտեսագետներ, որոնք հայտնի են ողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսական ոլորտի առաջատար գործիչներ:



Ճգնաժամի ժամանակ պետք է լավատես մնալ, մենք բազում ճգնաժամեր ենք վերապրել, կվերապրենք նաեւ այս,-հայտարարել է Աբել Աղանբեգյանը հեռուստակամրջի ժամանակ, բացելով տնտեսական համաժողովը, որի թեման է «Հայաստան.դիմակայելով համընդհանուր աղետին»: Նրա խոսքերով, «ճգնաժամերը հավերժ չեն, դրանք գալիս են ու գնում, իսկ մենք մնում ենք»: Աղանբեգյանը վստահ է, որ աշխարհը հաջողությամբ կհաղթահարի նաեւ այս ճգնաժամը, որը կտեւի 3-3,5 տարի, ամենակարեւորն է ամրապնդված դուրս գալ ճգնաժամից, որոշակի շահեր քաղելով:



Ինչպես ասել է Աղանբեգյանը, ամեն ամիս կառավարությունը վերանայում է կանխատեսումներն այն մասին, թե ինչպես կզարգանա ճգնաժամը եւ այդ կանխատեսումները գնալով առավել մռայլ են դառնում: «Թունելի վերջում լույսը դեռեւ չի երեւում, սակայն կան որոշ լուսավոր կետեր, որոնք վկայում են, որ ճգնաժամն աստիճանաբար կավարտվի»,-ասել է նա: Աղանբեգյանը հավելել է, որ շատերը Ռուսաստանում գտնում էին, որ 2009 վերջում կսկսվի աշխուժացում եւ երկիրը կսկսի դուրս գալ ճգնա-ամից, սակայն վերջին կանխատեսումները ցույց տվեցին, որ ամբողջ 2010թ. եւս ճգնաժամային է լինելու, «չի բացառվում, որ 2010թ. ՀՆԱ-ն նույնիսկ ավելի նվազ կլինի, քան 2009-ին»: Այս առնչությամբ նա հավելել է, որ պետք չէ կորցնել հավատը, սակայն հարակավոր է նախապատրաստվել վատթարագույնին: Ամենակարեւորն այն է, որ ըստ ակադեմիկոսի, թե ինչ է տալիս ճգնաժամը ցանկացած երկրի, յուրաքանչյուր ձեռնարկությանն ու յուրաքանչյուր մարդուն` ճգնաժամի ընթացքում վերապրում է ուժեղագույնը:



Միեւնույն ժամանակ, նա նշել է այն հնարավորություններն, որ տալիս է ճգնաժամը` առաջինը, ըստ Աղանբեգյանի, ճգնաժամը թույլ է տալիս նվազեցնել սղաճը: «Աշխարհի բոլոր երկրները 2-3 անգամ նվազեցրել են սղաճը: Դա մեծ բարիք է բոլորի համար»,-ասել է նա: Ճգնաժամի հաջորդ դրական ասպեկտը «էժան դրամն է»: «Պատմության ընթացքում առաջին անգամ այժմ ԱՄՆ-ում շատ ցածր տոկոսային դրույք է վարկերի գծով, այդ թվում նաեւ հիպոթեկով»,-ասել է ակադեմիկոսը: «Էժան փողերը» հնարավորություն են տալիս առաջ ընթանալ այն ձեռնարկություններին, որոնք նախապատրաստված մտան ճգնաժամի մեջ` այսինքն, բարձր տեխնոլոգիական պատրաստվածությամբ եւ դուրս կգան ճգնաժամից հեռանկարներով:



Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրներին, ապա ճգնաժամից դուրս գալու հիմնական լոկոմոտիվը փոքր եւ միջին բիզնեսի զարգացումն է, ինչը կհանգեցնի գործազրկության կրճատմանը, մարդկանց բարգավաճմանը, արտադրանքի լրացուցիչ աճի եւ, ամենակարեւորը, փոքր բիզնեսին` դա ինովացիոն տեխնոլոգիաների ներդրումն է: «Մեկ այլ լոկոմոտիվ կարող է լինել բնակշինարարությունը` հիպոթեկի օգտագործումը էժան վարկերով, որն ունի մուլտիպլիկատիվ արդյունք, քանի որ մեկ ներդրված ռուբլին 5 ռուբլի է բերում»,-ասել է նա: Աղանբեգյանը նշել է, որ շատ երկրներում տեղի ունեցած ազգային արժույթի արժեզրկումը (որոշ երկրներում մինչեւ 40 տոկոս) բերեց նրան, որ կտրուկ կրճատվեց ներկրումը (ՌԴ-ում մինչեւ 45 տոկոս): «Ներկրումը հեռացավ շատ ոլորտներից եւ տեղ ազատեց տեղի արտադրողի համար»,-ասել է նա: Ըստ նրա, ներկրման փոխարինումը ճգնաժամից դուրս գալու եւս մեկ միջոց է, սակայն հարկավոր է դիվերսիֆիկացիայի ենթարկել արտահանումը եւ շեշտը դնել ոչ թե հումքի ու նույթերի վրա , այլ պատրաստի ապրանքի արտահանման:



Միեւնույն ժամանակ, ըստ ակադեմիկոսի, պետք է ներդրումներ անել մտավոր զարգացման մեջ: «Ռուսաստանում մենք այժմ բարեփոխումներ ենք կատարում կրթության ոլորտում եւ հակաճգնաժամային ծրագրի մի մասն ուղղված է հենց մարդկանց նախապատրաստմանն այդ որակյալ աշխատանքին»,-ասել է Աղանբեգյանը:



Վերջում նա հավելել է, որ ճգնաժամի ժամանակ շատ կարեւոր է լավատես մնալ: «Մենք բազում ճգնաժամեր ենք տեսել, կհաղթահարենք նաեւ այս ճգնաժամը»,-ասել է Աղանբեգյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---