Արարատը շարունակում է պարտվել Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը

PanARMENIAN.Net - Կայացել են Հայաստանի ֆուտբոլի առաջնության 9-րդ փուլի երկրորդ օրվա երկու հանդիպումները: Երեւանյան «Արարատն» այս փուլում կրեց իր հերթական` 9-րդ պարտությունը` 3:2 հաշվով զիջելով «Կիլիկիա» ՖԱ-ին: Հաշիվը բացեցին արարատցիները, 57-րդ րոպեին աչքի ընկավ Գալուստ Պետրոսյանը: Պատասխան գոլը հաջորդեց 72-րդ րոպեին Տիգրան Ղարաբաղցյանի կողմից: 3 րոպե անց Պետրոսյանը կրկին գրավեց դարպասը` առաջ մղելով իր թիմին: Սակայն «Արարատին» չհաջողվեց պահպանել հաշիվը մինչեւ վերջին րոպեն, ավելին, «Կիլիկիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց եւս երկու անգամ գոլ հարվածել եւ խլել հաղթանակը: Երկու գոլերը պենալտիով հարվածեց Ռաֆայել Մկրտչյանը 78-րդ եւ 87-րդ րոպեներին:



Մեկ այլ հանդիպմանը Կապանի «Գանձասարը» 2:1 հաշվով բարդ հաղթանակ տարավ երեւանյան «Բանանցի» հանդեպ: Ակնառու է, որ երեւանցիների դարպասները կապանցիները գրավեցին հանդիպման հենց սկզբում եւ վերջին րոպեներին: 2-րդ րոպեին Վահե Դավթյանը բացեց հանդիպմանը հաշիվը, իսկ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին որոշիչ գոլ հարվածեց Հայրապետ Ավագյանը` հաղթանակ բերելով «Գանձասարին»: «Բանանցից» 76-րդ րոպեին առանձնացավ Արտակ Դաշյանը:



Հիշեցնենք, որ մեկ օր առաջ տեղի ունեցած առաջին երկու հանդիպումների ժամանակ «Փյունիկը» 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Ուլիսի» հանդեպ, իսկ «Միկան» 0:4 հաշվով պարտության մատնեց «Շիրակին»:



Մրցութային իրադրությունը 9-րդ փուլից հետո`



1.Փյունիկ - 25

2.Միկա - 20

3.Բանանց - 18

4.Ուլիս - 16

5.Շիրակ - 10

6.Կիլիկիա - 9

7.Գանձասար - 7

8.Արարատ - 0
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---