Անդրանիկ Քոչարյան. Լսումներից հետո որոշ ծնողներ հուղարկավորել են իրենց զավակների մասունքները![]() 27 փետրվարի 2025 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով անհետ կորածների ծնողների հետ հանդիպմանը, հայտնել է, որ որոշվել է մեկ ամիս անց նոր քննարկում անցկացնել։ Քոչարյանն ընդգծել է, որ քննարկումների արդյունքում արդեն իսկ եղել են ծնողներ, ովքեր նույնականացրել են իրենց զավակների մասունքները և հուղարկավորել, հայտնում է «Փաստինֆոն»։ «Ասեմ ձեզ, որ քննարկումից, լսումներից հետո եղել են ծնողներ, որոնք նույնականացման արդյունքում իրենց զավակների մասունքները վերցրել են և հուղարկավորել են, դա արդյունք չի՞, կարծում եմ՝ արդյունք է», – նշել է նա։ Քոչարյանը նշել է նաև, որ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կներկայացվի, և բոլոր հարցերի պատասխանները կտրվեն՝ դա կմտնի լիագումար նիստերի օրակարգ և կլինի փակ նիստ։ «Մենք կազմեցինք տեղեկանք առաջին քննարկման մասին, որը ուղարկվեց հիմնական զեկուցողին: Դրան գումարած նաև այն բոլոր առաջարկները, որոնք արվել են զոհվածների և անհետ կորածների հարազատների իրավական խմբի կողմից, երկու կարևոր զեկույց է եղել, դրանք էլ մշակվել են և ներառվել են տեղեկանքի մեջ։ Դա ուղարկվել է արդարադատության նախարարին, ԱԱԾ տնօրենին, և նաև ծնողներին է տրվել: Մենք այս ժամանակը օգտագործում ենք բարձրացած հարցերի լուծումներին ընթացք տալու», – նշել է նա։ Նա հավելել է, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները հնարավորություն են տալիս որոշելու անհետ կորածների որոնման ուղղությունները։ «Մոտավորապես, 173 այդպիսի գործերի շարունակություն կա: Մասունքները պետք է փնտրել այսօր հակառակորդի մոտ, բայց դրան հասնելու համար հանձնաժողովները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, աշխատում են: Նաև հանդիպում ենք ունեցել ԱԱԾ տնօրենի հետ և պետք է հասնենք նրան, որ բոլորին բոլորի հետ փոխանակենք: Խոսքը մասունքների մասին է։ Ծնողը կհանգստանա, երբ որ իր երեխայի գոնե մասունքը կգտնի, եթե պարզվի, որ զոհված է: Հողին կհանձնի և այդտեղ հանգստություն կգտնի», – եզրափակել է Քոչարյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |