Հայաստանում բանակի գարնանային զորակոչն արդեն կատարվել է 30 տոկոսով

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնապարար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելել է ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական հավաքագրական կետ, որտեղ հանդիպել է զորակոչիկների, նրանց հարազատների հետ եւ ծանոթացել ժամկետային զինծառայողների զորակոչի ընթացքին:



Դիմելով զորակոչիկների հարազատներին` գլխավոր շտաբի պետն ընդգծել է, որ չարժե վստահել այն մարդկանց, ովքեր առաջարկում են երեխաներին ծառայության դասավորել այս կամ այն «հարմար» վայրը, քանի որ նրանց բաշխման գործընթացը փակ է անգամ իր համար:



Յուրի Խաչատուրովը նաեւ ասել է, որ այսօր բանակի գարնանային զորակոչն արդեն կատարվել է 30 տոկոսով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---