Երեւանում երկու ներկայացում է բեմականացվել ըստ Հովհաննես Թումանյանի հեքիաթների

PanARMENIAN.Net - Երեւանի «Ագուլիս» տիկնիկային թատրոնում երկու ներկայացում է բեմականացվել ըստ Հովհաննես Թումանյանի «Ոսկու կարասը» եւ «Կիկոսի մահը» հեքիաթների, գերմանական Theodor-Heuss- Kolleg կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:



12 երեխաներ, որոնցից 6-ը Մարի Իզմիրլյան մանկատան սաներ են, ներկայացրել են տիկնիկային ներկայացումներ: Տիկնիկները երեխաները պատրաստել են սեփական ձեռքերով կազմակերպիչների օգնությամբ:



Այս նախագծի կազմակերպիչներն են Theodor-Heuss- Kolleg-ին կից սեմինարի նախկին մասնակիցներ Տաթեւիկ Սահրադյանն ու Վարսենիկ Մինասյանը: «Նախագծի նպատակն է մանկատան սաների ինտեգրումը հասարակությանը: Շփումը խառը խմբում թույլ կտա երեխաներին իրենց հասարակության լիիրավ անդամ զգալ: Նախագիծը հաջողվել է: Օրեցօր զգալի էր երեխաների մտածողության եւ ֆանտազիայի զարգացումը»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել նախագծի կազմակերպիչ Տաթեւիկ Սահրադյանը:



«Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանն իր հերթին ասել է.«Մեզ մոտ քիչ չեն նախաձեռնող եւ տաղանդավոր մարդիկ: Ուրախալի է այն, որ իրենք ճիշտ մտածողություն ունեն, աչքի են ընկնում մարդասիրությամբ: Այս նախագիծը հենց դրա ապացույցն է»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---