ՀՀ քաղաքացիները օտարերկրյա վարորդական վկայականները կկարողանան փոխանակել առանց քննության

ՀՀ քաղաքացիները օտարերկրյա վարորդական վկայականները կկարողանան փոխանակել առանց քննության

PanARMENIAN.Net - Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվել է որոշում, որով ՀՀ քաղաքացիները կկարողանան օտարերկրյա պետությունների իրենց վարորդական վկայականները փոխանակել ազգային վարորդական վկայականով՝ առանց որակավորման քննություններ հանձնելու։

Այս փոփոխությունը կվերացնի վարչական խոչընդոտները երկքաղաքացիություն ունեցող անձանց համար՝ հնարավորություն տալով նրանց առանց դժվարությունների վարել տրանսպորտային միջոցներ Հայաստանի տարածքում, հայտնում է Արմենպրեսը։

Բացի այդ, այն քաղաքացիները, որոնք այլ երկրներում ստացել են վարորդական վկայականներ, այլևս վարչական պատասխանատվության չեն ենթարկվի, եթե դրանց համապատասխանությունը միջազգային չափանիշներին հաստատված լինի։

Մինչ այս գործող օրենսդրության համաձայն՝ ՀՀ քաղաքացիները չէին կարող այլ երկրի վարորդական վկայականով մեքենա վարել Հայաստանում, ինչը դժվարություններ էր ստեղծում հատկապես երկքաղաքացիություն ունեցող և ժամանակավորապես երկիր այցելող անձանց համար։

Նոր որոշման ընդունմամբ ակնկալվում է լուծել այս խնդիրը՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը և վարորդական իրավունքի ճանաչման գործընթացի դյուրացումը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---