Բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցությունները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բոլոր ֆրանսիական քաղաքական կուսակցությունները կոչ են անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, այդ մասին քաղաքական գործիչները հայտարարել են France-2 հեռուստակայանում Եվրախորհրդարանի ընտրություններին նվիրված հաղորդման մեջ:



Աջ կուսակցությունները դեմ են Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին, սակայն խոսում են արտոնյալ գործընկերության մասին այն դեպքում, եթե լուծվեն հայկական հարցն ու ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցը:



Ըստ պատմաբան եւ լրագրող, Թուրքիայի գծով մասնագետ Ալեքսանդր Ադլերի «Թուրքիան օրինակելի ժողովրդավարություն է մինչ այն պահը, երբ խոսք է բացվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»:



Միեւնույն ժամանակ, Sofres ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ֆրանսիացիների 37 տոկոսը կտրականապես դեմ է Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: 28 տոկոսը գտնում է, որ դա պետք է արագ տեղի ունենա, իսկ 25 տոկոսը չի պատասխանել: Հարցման ենթարկվածների մեծ մասը երիտասարդներ էին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---