Բելգիան Հայաստանի համար պատուհան կբացի դեպի Եվրոպա

PanARMENIAN.Net - Բելգիան կարող է լոգիստական կենտրոն դառնալ Հայաստանի համար եւ «պատուհան բացել դեպի Եվրոպա»,- երեքշաբթի լրագրողներին հայտնել է Բելգիայի Վալլոնիայի նահանգի Արտաքին առեւտրի եւ ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունենը: Նա նշել է, որ հայ-բելգիական երկկողմանի ֆորումի շրջանակներում UNIDO-ի (արդյունաբերական զարգացման ՄԱԿ-ի կազմակերպություն) հետ միասին քննարկվել է բիզնեսի ոլորտում հայ-բելգիական համագործակցության ընդլայնման ծրագիր: «Ծրագիրը ենթադրում է ռուսական եւ եվրոպական շուկաներ հայկական ապրանքների արտահանման թեթեւացում: Բելգիան կարող է պատուհան հանդիսանալ Հայաստանի համար միջազգային շուկա դուրս գալու տեսանկյունից»,- ընդգծել է Սյունենը:



Նա հայտնել է, որ հայ եւ բելգիացի ձեռնարկատերերը քննարկում են 100 հազար եվրո արժողությամբ համագործակցության ծրագիր, որն ուղղված է լինելու շուկայի երկկողմանի ուսումնասիրմանը: Նա նաեւ նշել է, որ 6 ամսյա ժամկետով ծրագրի մեջ ընդրկված են 10 հայկական եւ 10 վալլոնական ձեռնարկություններ: «100 հազար եվրո արժողությամբ այս ծրագրի ֆինանսավորումը կատարվելու է UNIDO-ի եւ Վալլոնիայի Արտաքին առեւտրի եւ ներդրումների գործակալության հետ համատեղ»,- ասել է նա:





Սյունենը նշել է, որ համատեղ ծրագիրը հիմնականում ներառելու է սննդի արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թանկարժեք քարերի առեւտրի ոլորտները:



Ուղղակի ներդրումները Հայաստանում 2008-ին կազմել են 3.6 մլն դոլար, ինչը 2.5 տոկոսով շատ է 2007-ի տվյալներից, այս տարվա ապրանքաշրջանառությունը կազմել է 18.65 մլն դոլար, արտահանումը` 9.1 մլն դոլար, ներկրումը` 9.5 մլն դոլար:



Երեւանում երկօրյա այցով գտնվում է բելգիական պատվիրակությունը, որի մեջ մտնում են 11 ընկերությունների ներկայացուցիչներ: Պատվիրակությունը գլխավորում է Բելգիայի Վալլոնիայի նահանգի Արտաքին առեւտրի եւ ներդրումների գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սյունենը: Հայկական կողմը ներկայացնում են Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը եւ Ռուսաստանում Բելգիայի դեսպանատան կոմերցիոն ատաշե Իվան Կորսակը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---