ՆԳՆ․ Վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք է գրանցվել

ՆԳՆ․ Վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունը հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տարածված տեղեկությունները, հայտնում է Արմենպրեսը։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել է, որ այդպիսի միայն մեկ դեպք է գրանցվել։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ դեպք՝ Կենտրոն վարչական շրջանում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք տուժել են կամ որոնց պետհամարանիշները գողացել են, խնդրում ենք դիմել ոստիկանություն», – ասել է նա։

Սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---