Արտերկրից ևս 3 գիտնական ՀՀ–ում 5-ամյա ծրագիր կիրականացնի

Արտերկրից ևս 3 գիտնական ՀՀ–ում 5-ամյա ծրագիր կիրականացնի

PanARMENIAN.Net - Արտերկրից ևս 3 գիտնական 5-ամյա ծրագիր կիրականացնի ՀՀ–ում՝ ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում - 2025» մրցույթի արդյունքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է այն գիտական նախագծերի ցանկը, որոնք ստացել են ֆինանսավորման երաշխիք։

Ընտրված գիտնականներ ՀՀ գիտական կազմակերպություններում կիրականցնեն հնգամյա նախագիծ: Այդ նպատակով համապատասխան գիտական կազմակերպություններում կստեղծվեն ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումներ:

Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի շրջանակում արդեն երաշխավորվել է 18 գիտական նախագծի ֆինանսավորում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---