Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ վերջին խոսքը սփյուռքին է պատկանում

PanARMENIAN.Net - «1918-ի մայիսի 28-ին Հայաստանը հռչակվեց անկախ եւ միասնական երկիր, մեկ տարի հետո տեղի ունեցավ ավելի կարեւոր խորհրդակցություն, որտեղ քննարկվում էր հայ ժողովրդի միասնությունը: Ցավոք սրտի, այդ երկրորդ հանգամանքին մենք քիչ ուշադրություն ենք հատկացնում, եւ քաղաքական տերմիններում, եւ գրականության մեջ, մոռանալով հայ ժողովրդի միասնականության մասին, առանձնացնում ենք Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Նրա խոսքերով, չնայած Հայաստանի եւ սփյուռքի միջեւ ջերմ հարաբարեություններին, Երեւանին չի հաջողվի բազմակողմանի հարաբարություններ ստեղծել սփյուռքի հետ:



«Ես չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն Հայաստանի խնդիրն է, դա ողջ հայ ազգի խնդիրն է»,- հայտարարել է Մելքոնյանը, նշելով, որ կան նաեւ արեւմտահայեր, որոնք նույնպես ձայնի իրավունք ունեն: «Վերջին խոսքը սփյուռքինն է»,- հայտարարել է նա: «Կարծում եմ, որ սփյուռքի կողմից պետք է նշանակվեն իրավաբանական անձինք, որոնք ներկայացնելու են Արեւմտյան Հայաստանի շահերը»,- ասել է Մելքոնյանը:



«Տարածքային ամբողջականության հարցը Թուրքիային ավելի շատ է հետաքրքրում, քան Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը»,- հայտարարել է Մելքոնյանը: Նրա խոսքերով, եթե տարածքային ամբողջականության հարցը լուծվի, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անգամ չի քննարկվի: «Դա արդեն «դաստիարակության հարց է», Թուրքիան «քաղաքակիրթ ձեւով ներողություն կխնդրի», եւ մենք «ամեն ինչ կմոռանանք»: Գերմանացիները մինչեւ հիմա հարմար առիթի դեպքում ներողություն են խնդրում հրեաներից, չնայած այն 3 տրիլիոնին, որը նրանք տվել են հրեաներին, Իսրայելը համոզված է, որ Հոլոքոստը երբեք չի մոռացվի, նույնը վերաբերվում է եւ մեզ»,- հայտարարել է Մելքոնյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---