Կանխվել է 100 բանկային քարտի ապօրինի ճանապարհով ներկրումը հանրապետություն

PanARMENIAN.Net - ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները վերջերս ,Զվարթնոցե օդանավակայանի բեռնային համալիրում /«Կարգո»/կանխել են 100 հատ բանկային քարտի ապօրինի ներմուծումը հանրապետություն: Այդ մասին հաղորդում է Եկամուտների պետական կոմիտեի մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, քարտերը հայտնաբերվել են ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցի մաքսային զննման ժամանակ: Մաքսանենգ ճանապարհով ներկրված քարտերը հասցեագրված են եղել Երեւանի բնակիչ, 20-ամյա Լուսինե Շահազիզյանին: Մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով` դրանք հնարամտորեն ամրացվել են ծանրոցով տեղափոխված ամսագրերի էջերին: Ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա մաքսանենգ բանկային քարտերն առգրավվել են Լ. Շահազիզյանի կողմից ծանրոցը ստանալուց անմիջապես հետո:



Պարզվել է, որ ,American Expressե, ,Capital Oneե, ,CITIBANKե, ,CHASEե եւ ամերիկյան հեղինակավոր այլ բանկերին պատկանող քարտերը կեղծ են: Առգրավված քարտերի մեջ առկա են եղել ինչպես Visa եւ Master, այնպես էլ Gold եւ Platinum տեսակի քարտեր:



Գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱԱԾ` ըստ ենթակայության: Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի` ,Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելուե մասին 203 հոդվածի հատկանիշներով: Հոդվածի համաձայն` կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը պատժվում է ազատազրկմամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---