Հայաստանի առաջին Հանրապետությունը հռչակվեց ծանր ու անհավասար պայքարի արդյունքում

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ

Շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի` Հանրապետության տոնի կապակցությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում է. «Մեծ է 1918թ. մայիսի 28-ի խորհուրդը: Հիմնելով Հայաստանի առաջին Հանրապետությունը եւ վերագտնելով անկախությունը` առաջին աշխարհամարտի թոհուբոհում հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար մղեց երկու փլուզվող կայսրությունների փլատակների տակ մնալու վտանգի դեմ: Դարեր շարունակ պետականությունից զրկված լինելով` հայ ժողովուրդն ինքնորոշվեց եւ հիմնադրեց Հայաստանի առաջին Հանրապետությունը:



Այդ օրերին վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը, դրված էր ազգի լինել-չլինելու հարցը: Ոսոխը մտել էր Հայոց աշխարհի սիրտը` Արարատյան դաշտավայր: Անասելի զրկանքներ ապրող հայությունը ոտքի կանգնեց` դիմագրավելու հայրենիք ներխուժած հրոսակներին: Այդ օրերին հայ ժողովուրդը ոչ միայն ինքնորոշվեց, այլեւ տեր կանգնեց անկախ ապրելու իր որոշմանը` մղելով անհավասար, սակայն հաղթական կռիվ Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում»:



«Փառք ու պատիվ Հայոց վերածնված պետականության հիմնադիր հայրերին եւ 1918թ. մայիսյան հերոսամարտի բոլոր մարտիրոսներին ու մասնակիցներին:



1918թ. մայիսի 28-ին կայացված որոշման եւ այդ օրերին մղած հերոսամարտի շնորհիվ է, որ այսօր մենք հնարավորություն ունենք խոսելու մեր անկախ հայրենիքի ինքնիշխանության մասին եւ զորավիգ լինելու Արցախի արդար դատին: 91 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այսօր էլ ազգային համաձայնության եւ միասնության են կոչում մեզ:



Սիրելի հայրենակիցներ,



Կրկին սրտանց շնորհավրում եմ ձեզ մեր ազգային արժանապատվության այս տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս ազգային համաձայնություն եւ միասնություն` հանուն մեր հայրենիքի եւ պետականության»,-ասվում է ուղերձում, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---