Երեւանի պետական կամերային երգչախումբը մասնակցել է Ռուսաստանում Հարության տոնին նվիրված փառատոնին

PanARMENIAN.Net - Երեւանի պետական կամերային երգչախումբը (ԵՊԿԵ) մասնակցել է Հարության տոնին նվիրված փառատոնին, որն ընթացել է Ռուսաստանում ապրիլի 20-ից մինչեւ մայիսի 8-ը:



Հարության տոնին նվիրված փառատոնի շրջանակներում ԵՊԿԵ-ի համերգները մեծ հաջողություն են վայելել: Հանդիսատեսը բարձր է գնահատել հայկական երգչախմբի պրոֆեսիոնալ կատարումը:



ԵՊԿԵ-ի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի խոսքերով, համերգից հետո հանդիսատեսից մեկը բարձրացել էր բեմ եւ բոլոր ներկաներին հայտարարել. «Ես ռուս եմ, սակայան ինձ հայ եմ զգում: Այդ զգացողությունն ինձ պարգեւել է հայկական երաժշտությունը Երեւանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ»:



ԵՊԿԵ-ի փառատոնի համերգային ծրագրում ընդգրկվել էին ռուսական հոգեւոր երգեր եւ Կոմիտասի երգչախմբային երգերը, որոնք անջնջելի տպավորություն են գործել հանդիսատեսի վրա:



«Կոմիտասի երաժշտությունն այնքան կատարյալ է, որ լինելով հայկական, ընկալելի է գրեթե բոլոր երկրներում», - վստահեցրել է Հարություն Թոփիկյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---