«Իմ Քայլը» հիմնադրամը ընթրիքի է հրավիրում հաջողակ ընտանիքների․ 1 անձը՝ 1 մլն դրամ

«Իմ Քայլը» հիմնադրամը ընթրիքի է հրավիրում հաջողակ ընտանիքների․ 1 անձը՝ 1 մլն դրամ

PanARMENIAN.Net - «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարել է «Ստեղծենք միասին» նախաձեռնության մեկնարկի մասին, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի երրորդ փուլն է։ Այս նախաձեռնությունը միտված է նորաստեղծ ընտանիքներին խրախուսել ձեռնարկատիրական ոլորտում՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն՝ իրենց սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։

Հիմնադրամը հայտնել է, որ ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, որ կայացած ընտանիքներից ստացվող աջակցությունը կարող է խորքային ազդեցություն ունենալ նորաստեղծ ընտանիքների վրա՝ ձևավորելով փոխօգնության և բարեգործության նոր մտածողություն։

«Հաջողակից՝ սկսնակին» նախաձեռնությամբ հիմնադրամը դառնում է օղակ այն մարդկանց միջև, ովքեր արդեն հաջողություն են գրանցել տարբեր ոլորտներում, և նրանց, ովքեր նոր են սկսել իրենց ուղին։ Այն աջակցում է գործընթացին՝ ապահովելով, որ բարեգործությունը լինի նպատակային ու տեղին, իսկ դրա արդյունքը՝ հասարակական արժեքի ստեղծում։

Նախագծի օգտին միջոցներ հավաքելու նպատակով մայիսի 28-ին, ժամը 18:00-ին, «Հայրիկ» ռեստորանում նախատեսված է բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողություն ունեցած ընտանիքները՝ ձեռք բերելով տոմսեր հետևյալ արժեքներով՝

մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ

երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ

երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ

չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ

Տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ծրագրով ընտրված նորաստեղծ ընտանիքներին, որոնք հաղթահարելով մրցութային փուլերը՝ հնարավորություն կունենան հիմնելու կամ զարգացնելու սեփական բիզնեսները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---