ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԵՎ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԿԲԱՑԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԾՆՎԱԾ ՊԱՐՍԻԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՆԻԶԱՄԻԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայցելի Սանկտ-Պետերբուրգ: Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաքում» երկու պետությունների ղեկավարները մտադիր են քննարկել երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում է Կասպից ծովի հատակի սահմանազատման մասին համաձայնագրի ստորագրում: Հեյդար Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը կմասնակցեն ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում ծնված պարսիկ ականավոր բանաստեղծ Նիզամիի հուշարձանի բացման արարողությանը:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---