Թուրքիայի նախագահը գոհ չէ Հայաստանի հետ բանակցությունների դրությունից

PanARMENIAN.Net - Ո'չ Թուրքիան, ո'չ Հայաստանը բավարաված չեն երկրների միջեւ բանակցային գործընթացի ներկա դրությամբ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ Հայաստանը խորհուրդ է տվել Թուրքիային չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հինահարցին, բանակցային գործընթացն արգելակվել է: «Թուրքիան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, իսկ միջնորդները պետք է ավելի ակտիվ կերպով աջակցեն հակամարտության լուծմանը»,- ընդգծել է Գյուլը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---