Այսօր գալա-համերգով ավարտվել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին գալա-համերգով ավարտվել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը:



«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի գալա-համերգում ներկայացվել է ամերիկյան եւ հայկական ժամանակակից երաժշտությունը հայտնի երաժիշտների` Մաքսիմ Նովիկովի (ալտ, ԱՄՆ), Կարեն Շահգալդյանի (ջութակ, Ռուսաստան), Կարլ Կիլստեդի (ջութակ, ԱՄՆ), Քոլին Յակոբսոնի (ԱՄՆ) կատարմամբ:



Երաժիշտները կատարել են կոմպոզիտորներ Լիզա Բիլավանի (ԱՄՆ) եւ Վաչե Շարաֆյանի (Հայաստան) ստեղծագործությունները:



Փառատոնի կազմակերպիչները Մարիամ Շահինյանը եւ Գագիկ Նազարյանն են` Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---