ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ

PanARMENIAN.Net - Երեւանում սկսվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը:



Համանախագահները Բաքվից ժամանել են Երեւան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը նախապատրաստելու համար, որը տեղի է ունենալու հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում: Դեռ հայտնի չէ` դիվանագետները մեկնելու են Ստեփանակերտ, թե ոչ:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) վաղն առավոտյան կհնադիպեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---