Նարեն և Դավիթը ՀՀ–ում ամենատարածված անուններն են

Նարեն և Դավիթը ՀՀ–ում ամենատարածված անուններն են

PanARMENIAN.Net - Արդեն տասներորդ տարին անընդմեջ Դավիթ և Նարե անունները շարունակել են գլխավորել Հայաստանում ծնված երեխաներին ամենից հաճախ տրվող անունների շարքը։ Այս տվյալներն արձանագրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

2024-ին ծնվել է 16,022 աղջիկ և 17,571 տղա։ Նույն ժամանակահատվածում Նարե անունը տրվել է 620 աղջկա, Լուսե անունը՝ 563 նորածնի, իսկ Արփի՝ 539։ Ամենահաճախ հանդիպող 50 անունների շարքում վերջինն Արև անունն է, որը տրվել է 69 նորածնի, գրում է Sputnik Արմենիան։

Տղաների պարագայում Դավիթ անունը ամենատարածվածն է՝ տրվել է 1 157 նորածնի։ Նարեկ անունը ստացել է 832 տղա, իսկ Հայկ անունը՝ 625։ Ցանկը եզրափակում է Էդուարդ անունը, որն ընտրվել է 66 նորածնի համար։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նորածինների շրջանում ամենատարածված ազգանունները շարունակում են մնալ Սարգսյանն ու Գրիգորյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---