Հայ-թուրքական սահմանը պահպանում է ողջ հայ ժողովուրդը30 մայիսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ինքնիշխան ու անկախ պետություն է, որն ի վիճակի է ինքնուրույն պահպանել իր սահմանները: Այդ մասին Արմավիրում լրագրողներին է հայտարարել Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նա հիշեցրել է, որ 1992թ. Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագիր է կնքվել հայ-թուրքական սահմանը համատեղ պաշտպանելու վերաբերյալ: «Ես ուղղակի համոզված եմ, որ սահմանը պահպանում է ողջ հայ ժողովուրդը, իսկ մենք կատարում ենք մեր խնդիրը` ուժերի ներածին չափով աջակցելով այս հարցում»,-ասել է գեներալ-լեյտենանտը: Մայիսի 30-ին Արմավիրի սահմանապահ ջոկատը նշել է իր 85-ամյակը: Ջոկատը պահպանում է Թուրքիայի հետ սահմանի 126,2կմ հատվածը, որն անցնում է Արաքս եւ Ախուրյան գետերով: Հայ-թուրքական սահմանի երկարությունը շուրջ 328 կմ է: Եվս մեկ հատվածը պաշտպանում է Գյումրիի սահմանապահ ջոկատը, որը եւս ձեւավորվել է Արմավիրի ջոկատի հետ միաժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |