Հայաստանից 10 աշակերտ «Հիշողության գնացքով» կայցելեն ՌԴ և Բելառուսի քաղաքներ

Հայաստանից 10 աշակերտ «Հիշողության գնացքով» կայցելեն ՌԴ և Բելառուսի քաղաքներ

PanARMENIAN.Net - Հայաստանից ավագ դասարանների 10 աշակերտ այս տարի երկշաբաթյա հետաքրքիր ճանապարհորդության կմեկնի Ռուսաստանի և Բելառուսի քաղաքներով՝ ժամանակակից երկհարկանի գնացքով: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սադիկովը։

Պատգամավորը հանդիպում է ունեցել «Հիշողության գնացք 2025» միջազգային կրթամշակութային նախագծի մասնակիցների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Այն կմեկնարկի հունիսի 20-ին և կտևի մինչև հուլիսի 5-ը:

Դպրոցականները կայցելեն Բրեստ, Մինսկ, Սանկտ Պետերբուրգ, Վոլգոգրադ, Սամարա և շատ այլ քաղաքներ, որոնք վառ են պահում Հայրենական մեծ պատերազմի հիշատակը:

Հայաստանի Հանրապետությունն այս նախագծին մասնակցում է 2023 թվականից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---