Բացահայտվել է $590,000-ի հափշտակության հանցավոր սխեման![]() 27 մայիսի 2025 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտվել է $590,000-ի հափշտակության հանցավոր սխեման, հայտնում է 1lurer.am-ը։ Ըստ ՀԿԿ-ի, գողությունը պլանավորել է Քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, իսկ գործողությունն իրականացրել է Էդգար Գրիգորյանը։ Գրիգորյանը Քննչական կոմիտեի շենք է մուտք գործել երկու անգամ։ Հատուկ քննչական ծառայության քննիչ Արման Խաչատրյանը հայտնել է, որ Գրիգորյանը եղել է ռետինե դիմակով, բժշկական դիմակով, ակնոցով, ձեռքին՝ սև պայուսակ, իսկ շենքից դուրս է եկել՝ արդեն փոխված արտաքինով։ Գրիգորյանը շենքից հեռացել է 16 ժամ անց, այցելել տարբեր մարզեր, այնուհետև վերադարձել տուն։ Գոռ Թադևոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորվել են։ Նրանք խոստովանել են մեղքը։ Գրիգորյանն անցնում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենք ներխուժելու գործով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |