Նախագիծ․ Վարժական հավաքներից խուսափելու համար կսահմանվի 3 տարի ազատազրկում, զորակոչից՝ 6 տարի![]() 27 մայիսի 2025 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը խստացնում է պատիժները զորակոչից և վարժանքներից խուսափելու համար։ Ազգային ժողով ներկայացված նախծագծով նախատեսվում է վարժական հավաքներից խուսափելու համար սահմանել 3 տարի ազատազրկում, զորակոչից՝ 6 տարի: Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը հայտնել է, որ ներկայում հաճախացել են դեպքերը, երբ քաղաքացիները խուսափել են ինչպես պարտադիր զինծառայությունից, այնպես էլ այլընտրանքային ծառայությունից և վարժական հավաքներին մասնակցությունից, հայտնում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, միայն 2023 թվականին Քրեական օրենսգրքի 461 և 462 հոդվածներով նախաձեռնվել է 1499 քրեական գործ, իսկ 2024-ին՝ արդեն 1779, ինչը, ըստ փոխնախարարի, փաստում է խստացված պատժամիջոցների անհրաժեշտության մասին։ «Նախագծով նախատեսվում է խստացնել ՔՕ 461-րդ և 462-րդ հոդվածների առաջին մասով նախանշված արարքների համար քրեկան պատասխանատվությունը. զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածում՝ 461-ում սահմանված 2-5 տարի ազատազրկման պատիժը փոխարինել 3-6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ 462-րդ հոդվածով նախատեսված վարժական հավաքներից խուսափելու դեպքում տուգանք սանկցիան առավելագույն 20-ապատաիկը փոխարինել 15-30-ապատիկի չափով, իսկ ազատազրկումը առավելագույնը 2 տարին փոխարինել 1-3 տարի ժամկետով»,–ասել է նա։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրացրել է այն հարցը, որ օրենքով նախատեսված է զորակոչի կամ վարժանքների վերաբերյալ ծանուցում հրապարակել Ազդարարում, սակայն այդ պահանջը չի կատարվում։ Ի պատասխան՝ Գևորգ Քոչարյանը հավաստիացրել է, որ եթե քաղաքացին պատշաճ կարգով ծանուցում չի ստացել, ապա քրեական պատասխանատվության ենթարկվել չի կարող։ «Ձեր բերած օրինագծով խստացումը կարևոր է, բայց այն մեխանիզմները, որոնք օրենքի խստացման հետ պետք է լինեն, ամբոջական գործուն չեն»,–ասել է Մանուկյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |