Թմրամիջոցների վաճառքից ստացած 32 մլն դրամի փողերի լվացում՝ կրիպտոարժույթի միջոցով․ Նախաքննությունն ավարտվել է

Թմրամիջոցների վաճառքից ստացած 32 մլն դրամի փողերի լվացում՝ կրիպտոարժույթի միջոցով․ Նախաքննությունն ավարտվել է

PanARMENIAN.Net - Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ»հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ Հ.Ա.-ն Հայաստանում, նպատակ ունենալով իրացնել թմրամիջոցներ, դրանք ապօրինի ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից և գովազդել իր կողմից ղեկավարվող առցանց խանութների միջոցով՝ դրանք տրամադրելով այն անձանց, ովքեր հայտել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն և վճարումներ կատարել Հ.Ա.-ի տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ.Ա.-ն թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է կրիպտոարժութային դրամապանակներ, որպեսզի վերջիններս իրենց կողմից պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը փոխանցեն իր անվամբ գրանցված դրամապանակներին՝ այդ կերպ թաքցնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների ծագումը և իրական բնույթը:

2023 թվականի հունվարի 10-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 930 տարբեր գործարք, որոնց միջոցով Հ.Ա.-ի տրամադրած դրամապանակներին մուտք են արվել կրիպտոարժութային փոխանցումներ, որոնք կազմել են ընդհանուր՝ 31 միլիոն 773 հազար 600 ՀՀ դրամին համարժեք գումար։ Դրանով, ըստ ՔԿ-ի, Հ.Ա.-ն իրականացրել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Վերջինիս դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում» և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների կամ դրանց համարժեք նյութերի ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով»։

Հ.Ա.-ն կալանավորվել է։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---