Խոզնավարում Ադրբեջանի ԶՈւ թիրախում հայտնված տանը տարեց կին է ապրում![]() 29 մայիսի 2025 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Խոզնավարի համայնքում ադրբեջանական զինված ուժերի գործողություններից վնասված տանը մի տարեց կին է ապրում։ Կրակոցների ժամանակ նա տանն է եղել։ «Բնակիչն առավոտյան է տեսել, որ կոտրվել է իր տան պատուհանը։ Մի ծեր կին է ապրում վնասված այդ տանը»,- ասել է Խոզնավար համայնքի վարչական ղեկավար Վահան Զաքյանը, գրում է «Փաստինֆոն»։ Նա նշել է, որ դեպքի ժամանակ բնակչուհին տանն է եղել, բարեբախտաբար՝ չի վնասվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է տանը հասցված վնասի մասին։ «Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն»,- նշված է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |