Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշաններն ու կանխարգելման միջոցները![]() 4 հունիսի 2025 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշաններն ու կանխարգելման միջոցները Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք: Տենդը համարվում է վիրուսային հիվանդություն, որի հիմնական փոխանցման աղբյուրը մոծակներն են։ Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր: Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ սաստիկ գլխացավ, գլխապտույտ, տենդ, մկանային ցավեր, սրտխառնոց, փսխում, մաշկի ցանավորում։ Ինչպե՞ս կանխարգելել.
Վարակված մարդկանց մոտ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության: Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |