«Ուլիսը» ջախջախեց «Գանձասարին» Հայաստանի առաջնության 10-րդ փուլում 1 հունիսի 2009 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Հայաստանի բարձրագույն լիգայի առաջնության 10-րդ փուլը: Երկրորդ խաղարկային օրը երեւանյան «Ուլիսը» խոշոր հաշվով` 5:0, իր դաշտում հաղթանակ տարավ «Գանձասարի» հանդեպ: Հաշիվը 4-րդ րոպեին բացեց Արդեմ Ադամյանը, 22-րդ րոպեին վրացի պաշտպան Գագա Տիբիլաշվիլին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 2-րդ խաղակեսի սկզբում` 48-րդ րոպեին կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը խոշորացրեց հաշիվը: Վերջին երկու գոլերը «Ուլիսը» հարվածեց հանդիպման ավարտին: Սկզբում 88-րդ րոպեին կապանցիների պաշտպան Դավիթ Կանիշվիլին ինքնագոլ հարվածեց, իսկ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին երեւանցիների կիսապաշտպան Արա Հովհաննիսյանը վերջնականապես ջախջախեց հակառակորդին:10-րդ փուլի մեկ այլ հանդիպմանը «Արարատն» իր տասներորդ պարտությունը կրեց` 0:1 հաշվով իր դաշտում զիջելով Աշտարակի «Միկային»: Միակ գոլի հեղինակ դարձավ Կոտ դ'Իվուարից մասնակցող հարձակվող Բոտի Դեմելը: 10-րդ փուլի առաջին երկու հանդիպումներին, որոնք մեկ օր առաջ էին կայացել, «Փյունիկը» 1:3 հաշվով հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» 5:1 հաշվով իր դաշտում ջախջախեց Գյումրու «Շիրակին»: Մրցաշարայաին դրությունը 10 փուլերից հետո` 1.Փյունիկ - 28 2.Միկա - 23 3.Բանանց - 21 4.Ուլիս - 19 5.Շիրակ - 10 6.Կիլիկիա - 9 7.Գանձասար - 7 8.Արարատ - 0 Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |