Գարեգին Բ–ն Ավստրալիայից ժամանած ուխտավորներին հորդորել է հանդիպել նաև արցախցիների հետ![]() 9 հունիսի 2025 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի ուխտավորներին, որոնց ուղեկցել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանը։ Տեր Խաչեր քահանան հայտնել է Նորին Սրբությանը, որ ուխտավորները նախքան Հայաստան ժամանելը այցելել են Արևմտյան Հայաստան, իսկ այժմ հայրենիքում գտնվելով՝ եկել են Մայր Աթոռ՝ ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցել է ներկաներին և գոհունակությամբ նշել Ավստրալիայի հայ համայնքի ազգային ու հոգևոր գործունեության մասին։ Կաթողիկոսը հորդորել է ուխտավորներին, որ այցի ընթացքում հանդիպումներ ունենան նաև հայրենազրկված արցախցիների հետ, տեղում ծանոթանան նրանց խնդիրներին և ցուցաբերեն բարոյական աջակցություն։ Նա ընդգծել է, որ նման ուխտագնացությունները հատկապես այս օրերին կարևոր հոգևոր աջակցություն են հայրենիքում բնակվող եղբայրների և քույրերի համար։ Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսն ուխտավորներին մաղթել է, որ Աստված մշտապես պահի ու առաջնորդի նրանց իր սիրո ու հոգածության ներքո։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |