ՀՀ նախագահը Ֆրանսիայում Շումեյքերի հետ քննարկել է ՀՀ–ում կայանալիք COP-17-ի կազմակերպման հարցերը

ՀՀ նախագահը Ֆրանսիայում Շումեյքերի հետ քննարկել է ՀՀ–ում կայանալիք COP-17-ի կազմակերպման հարցերը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկման առարկա են դարձել հաջորդ տարի Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի COP-17 համաժողովի կազմակերպմանն ու բովանդակությանը վերաբերող հարցերը։

Նրանք անդրադարձ են կատարել նման խոշոր միջազգային միջոցառումների նշանակությանը՝ ընդգծելով դրանց կարևոր դերը բնապահպանական և գլոբալ խնդիրների համատեքստում միջազգային գործընկերության խորացման գործում։

Խաչատուրյանը ևս մեկ անգամ հաստատել է Հայաստանի պատրաստակամությունն ու հանձնառությունը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու վերաբերյալ։

«Նման հարթակի հյուրընկալումը միաժամանակ մեծ պատիվ է, սակայն նաև պատասխանատու և պարտավորեցնող առաքելություն է երկրի համար»,–ասել է նա։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ կոնվենցիայի COP-17 համաժողովն անցկացվելու է Երևանում 2026–ի գարնանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---