Թեթեւ ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանը կներկայացնի 22 մարզիկ

PanARMENIAN.Net - Որոշվել է 2009 թվականի հունիսի 20-21-ին Բոսնիայի եւ Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում կայանալիք Եվրոպայի պատմության մեջ առաջին թիմային առաջնությանը (երեք խումբ) մասնակցելու համար Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականի կազմը:



Եվրոպայի թիմային առաջնությունը փոխարինել է Եվրոպայի գավաթին, որը վերջին 29-րդ անգամ անցկացվել է Անսի (Ֆրանսիա) քաղաքում հունիսի 20-22-ը:



Ինչպես PanARMENIAN. Net-ի թղթակցին հաղորդել է հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, պատվիրակությունը Հայաստանի թեթեւ ատլետիկայի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Խաչատրյանի գլխավորությամբ 22 մարզիկից բաղկացած հավաքականը Բոսնիա կմեկնի հունիսի 17-ին:



«Հավաքականի կազմը ձեւավորվել է երեկ ավարտված Հայաստանի առաջնության եւ Գառնիկ Ղուկասյանի անվան մրցաշարի արդյունքների հիման վրա: Հավաքականում մեծամասամբ ընդգրկվել են երկրի չեմպիոնները, բայց, քանի որ մեզ մոտ համապատասխան պայմանների բացակայության պատճառով որոշ մարզաձեւերում մրցումներ չեն անցկացվում, ուստի մենք կազմում ընդգրկել ենք նաեւ Հայաստանի առաջնությանը չմասնակցած մարզիկների: Նույնիսկ այս դեպքում Եվրոպայի առաջնությունում բաց ենք թողնելու մի քանի մարզաձեւ, որոնց ներկայացուցիչ պարզապես չունենք», - նշել է Հայրապետյանը:



Վերջինիս խոսքերով, Հայաստանի հավաքականը լավ մարզավիճակում է, սակայն առաջին եւ երկրորդ տեղեր զբաղեցնելու հույսեր այժմ անիմաստ է փայփայել:



Ինչ վերաբերում է մեր ելույթներին, ապա առանձին մարզիկներ կարող են հաջողության հասնել, սակայն թիմային ստուգարքում կարծում եմ կզբաղեցնենք մրցաշարային աղյուսակի միջին տեղերից մեկը: Իսկ հաջորդ խմբին անցնելու համար մենք պետք է զբաղեցնենք առաջին կամ երկրորդ տեղերը:



Եվրոպայի թիմային առաջնությունը ներառում է չորս խումբ. Սուպերլիգա (Պորտուգալիա)» Առաջին խումբ (Նորվեգիա), Երկրորդ խումբ (Սլովակիա) եւ Երրորդ խումբ (Բոսնիա):



Հայաստանի հավաքականն ընդգրկվել է երրորդ խմբում Մոլդովայի, Իսրայելի, Դանիայի, Բոսնիայի, Իսլանդիայի, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Ադրբջանի, Չեռնոգորիայի, Եվրոպայի փոքր պետությունների, Ալբանիայի, Անդորայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---