Արշակ սրբազանը՝ կաթողիկոսի դեմ հնարավոր քայլերի մասին․ Գոյություն ունեն իրավական մեխանիզմներ

Արշակ սրբազանը՝ կաթողիկոսի դեմ հնարավոր քայլերի մասին․ Գոյություն ունեն իրավական մեխանիզմներ

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե կաթողիկոսի դեմ գրոհի դեպքում ի՞նչ քայլեր է անելու եկեղեցին, հստակեցրել է, որ գոյություն ունեն իրավական մեխանիզմներ, որոնց կիրառումը անխուսափելի կլինի։

«Հույս ունեմ, որ նման անխոհեմ քայլեր չեն կատարվի, քանի որ այն իր մեջ որոշակի ֆիզիկական բախումների ռիսկ է պարունակում»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

«Ցավում եմ, որ նաև այդ անպտուղ գործողությունների մեջ պետք է ներքաշվենք, բայց կան գործիքակազմեր, որոնք անմիջապես կկիրառվեն»,-հավելել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---