Ապարանում 140-ից ավելի գույք է վնասվել քամու պատճառով![]() 17 հունիսի 2025 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցները շարունակել են վերացնել նախորդ օրն Ապարանի տարածաշրջանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքները։ Ապարանի համայնքապետարանից տրամադրված տվյալներով՝ ուժգին քամին վնասել է մոտ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 տարբեր կազմակերպությունների տանիքներ, 34 մեքենա, մոտ 200 ծառ, 60 էլեկտրասյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։ Վթարավերականգնողական և տեխնիկական գործողություններին ներգրավվել է 205 փրկարար։ Աշխատանքներն իրականացվել են ակտիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները ապամոնտաժել և հեռացրել են շենքերի տանիքներից վտանգ ներկայացնող թիթեղներն ու կառուցատարրերը, ինչպես նաև մասնատել և տեղափոխել քամուց տապալված ծառերը։ Վնասված էլեկտրասյուները ապամոնտաժվել են էլեկտրացանցի մասնագետների հետ համատեղ։ Վերականգնման գործողությունները իրականացվել են ամբողջ ծավալով՝ նպատակ ունենալով վերացնել բնական աղետի հետևանքները և վերականգնել բնակչության բնականոն կյանքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |