ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարները կհավաքվեն Մինսկում

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) նիստը: Օրակարգում շուրջ 20 հարց է: Նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն ռազմաքաղաքական իրավիճակի զարգացումը կազմակերպության պատասխանատվության եւ մերձակա գոտում եւ առաջացող մարտահրավերներին հակազդելու միջոցներն, ինչպես նաեւ կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում անցկացված «Կանալ», «Ապօրինի ներգաղթյալ» եւ «Պրոքսի» հատուկ գործողությունների արդյունքները: Անվտանգության խորհուրդների ղեկավարներն ընդլայնված նիստում կքննարկեն ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի ձեւավորմանը եւ զարգացմանն առնչվող իրավական նորմատիվ ակտերի փաթեթը, որոնց ստեղծման մասին որոշումը կայացվել է փետրվարի 4-ին Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:



ԱԽՔԿ անդամները կհամաձայնեցնեն նաեւ նոր մարտահրվերներին ու սպառնալիքներին հավաքական հակազդեցության գործուն համարկարգի ստեղծմանն ուղղված փաստաթղթերը: Մասնավորապես, կքննարկվի ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական արձագանքման համակարգերի ձեւավորմանն ուղղված գործողությունների հիմնական ուղղությունների նախագծերը մինչեւ 2012թ. ժամանակահատվածի համար: Կքննարկվի նաեւ այն կազմակերպությունների ցուցակը, որոնք ահաբեկչական եւ ծայրահեղական են ճանաչվել ՀԱՊԿ անդամ պետություններում, ինչպես նաեւ Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը նպաստող համատեղ գործողությունների ծրագրի նախագիծը:



Բացի այդ, Անվտանգության խորհուրդների ղեկավարները կքննարկեն կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները 2009թ. երկրորդ կիսամյակում-2010թ. առաջին կիսամյակում, անդամ պետությունների արտաքին հարաբերությունների, անվտանգության ու պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների ծրագիրը, ինչպես նաեւ կազմակերպության ռազմական բաղադրիչի, այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հետ կապված այլ փաստաթղթեր, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---