Սամվել Կարապետյանի դուստր․ Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում![]() 18 հունիսի 2025 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հիմա միայն իրենց ընտանիքի ճակատագիրը չի որոշվում` «ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության»։ «Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է։ Բայց այսօր միայն խոսքեր չեն պետք։ Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել և պահպանել ենք արդարությունը»,–ասվում է հայտարարության մեջ։ Նա կոչ էր արել բոլոր կողմնակիցներին հավաքվել Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքի մոտ։ «Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք էլ մենակ չենք»,–նշել է նա։ Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։ «Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։ Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |